Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Բաց նամակ «Աբովյան» ՔԿՀ-ից

Բաց նամակ «Աբովյան» ՔԿՀ-ից
29.05.2025 | 17:07

Հարգելի՛ լրատվամիջոցներ և իմ անմեղությանը հավատացող հետևորդնե՛ր, ունկնդիրնե՛ր,

ես շնորհակալ եմ ձեզ` ձեր աջակցության, ձեր բարոյական նեցուկի համար։

Ես հանցագործ չեմ, ես քաղաքական` իշխանական ռեժիմին հակառակ կարծիք ունեցող, այդ կարծիքը մշտապես արտահայտող լրագրող եմ։

Բացահայտել և ձեզ եմ ներկայացրել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի կրթության ոլորտի կոռուպցիան, ներկայացրել եմ փաստեր, որոնք չեն մարսվել օրվա իշխանությունների կողմից, ներկայացրել եմ կոռուպցիայի մեջ խրված, այն ոռոգող անձանց` այդ թվում ԱԺ իշխանական պատգամավորների հակաօրինական գործունեությունը, որոնք ոսկորի նման կանգնել են հասարակության կոկորդին։ Այ սա չի ներվել ինձ, այ սրա համար են ինձ պահում անազատության մեջ։ Փոխանակ ընթացք տան իմ բացահայտումներին և քրեորեն պատժեն այն անձանց, որոնց ես անդրադարձել եմ, ինձ` այդ ամենը բացահայտողիս են պահում զնդանում։

Սա է ողջ ճշմարտությունը, հարգելի հայ ազգ:

Եթե ես դատավորին ասել եմ «կոռումպացված», «աչառու», ապա ոչ թե ինձ պետք է բանտարկեին, այլ հետաքննեին այդ դատավորի գործունեությունը։

Եթե ոստիկանության «Կումայրիի» բաժնի պետ Կարեն Գևորգյանի կոռումպացված գործունեությունն եմ բացահայտել, դրա՝ պետությանը խաբելու փաստեր եմ ջրի երես հանել, ապա ոչ թե ես, այլ այդ ոստիկանը պետք է լիներ բաժնում, նա` ով հրամայեց իր ենթականերին իմ անձնական զննությունը նկարելով իրականացնել։ Այ սա է ամոթը, սա է եղկելին, սա է ապօրինին․․․

Մինչդեռ այս ամենը գործած մարդիկ չեն պատժվում։

Ցուցադրական պատժի ենթարկվել եմ ես և իմ ընտանիքը։

Նույնիսկ թիրախավորվել է իմ փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ում անմիջապես չեն ներգրավել այս գործով որպես իմ պաշտպան։

Իմ լրագրողական բացահայտումները համակցվել են իմ քաղաքական հայացքների, արտահայտած կարծիքների հետ։ Գյումրու քաղաքապետի ընտրություններից առաջ և հետո տված երկու հարցազրույցներում հնչեցրած հակաիշխանական մտքերի հետ, ինչի հետևանքով ես դարձել եմ հալածյալ։

Սա է ողջ ճշմարտությունը։

Շնորհակալ եմ ձեզ աջակցության, նեցուկի, զորակցության համար։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ